Վարկային վճարումների հետաձգումը չի օգնի Աթենքին. ԱՄՀ
Lurer.com-ը գրում է.
Վարկային վճարումների հետաձգումը, որը պահանջում է Հունաստանը, չի կարող օգնել երկրներին, որոնք ունեն արմատական տնտեսական խնդիրներ, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարության մեջ. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«ԱՄՀ-ն արդեն հետաձգման հնարավորություն տրամադրել է եկամուտների ցածր մակարդակ ունեցող որոշ երկրների` նրանց խնդրանքով, սակայն յուրաքանչյուր նման դեպքում հետաձգումը չի օգնել հաղթահարել ֆինանսավորման բացակայությունը և արմատական տնտեսական խնդիրները»,- նշել է կազմակերպությունը:
Երեքշաբթի Հունաստանը ԱՄՀ-ին չի տրամադրել վարկային հերթական վճարումը: Հունաստանին չեն բավարարում միջոցները` իր արտաքին և ներքին պարտավորությունների ֆինանսավորման համար:
