«VARKS AM »-ում ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵ՞Ր ԵՆ ԳՈՐԾԵԼՈՒ, ԹԵ՞...
NewsMedia.am-ը անդրադարձել էր երկրում ստեղծված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ քաղաքացիների դժգոհություններին. «VARKS AM »-ը կազմակերպության կողմից տարվող քաղաքականության հետ կապված:
Որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, մի շարք բանկեր եւ վարկային կազմակերպություններ՝ ընառաջ գնալով իրենց հաճախորդներին «վարկային արձակուրդ» են ձեւակերպել, կամ որոշակի ժամանակով՝քաղաքացիներին ազատել են տույժ-տուգանքներից, պարզ դարձավ հաշված ժամերի ընթացքում, իսկ թե ի՞նչ քաղաքականություն էր այդ համատեքստում ի վերջո մշակել բնակչությանը աստղաբաշխական թվերով վարկեր տրամադրող սույն ընկերությունը, կարծես թե անհասկանալի էր շատ ու շատ հաճախորդների համար:
Մեր հրապարակումից հետո, իհարկե ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր պարտաճանանչ հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցում կցուցաբերվի, բայց թե ի՞նչ կերպ, եւ ի՞նչ ձեւով է կազմակերպվելու քաղաքացուն ընդհառաջելու գործընթացը, NewsMedia.am-ը մեկ անգամ եւս փորձեց պարզել «VARKS AM» կազմակերպությունից, որտեղից մեզ կարճ, համառոտ պատասխանեցին.
-Մեր հայտարարությունը արդեն իսկ տարածվել է, ավելին ոչինչ ասել չենք կարող:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
