«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ը չի շտապում կոմպրոմիսների գնալ՝ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված
Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, հայտնի է, որ մի շարք բանկեր եւ վարկային կազմակերպություններ՝ ընառաջ գնալով իրենց հաճախորդներին. կամ «վարկային արձակուրդ» են ձեւակերպել, կամ որոշակի ժամանակով՝քաղաքացիներին ազատել են տույժ-տուգանքներից:
NewsMedia.am-ը այս օրերին քաղաքացիներից ստանում է ահազանգեր այն մասին, թե ինչո՞ւ որեւէ զիջումային քայլերի ու կոմպրոմիսային քայլի չի գնում ժողովրդին տարին-տասերկու ամիս աստղաբաշխական տոկոսներով վարկեր տրամադրող « VARKS AM »-ը կազմակերպությունը՝հետաձգելու տոկոսագումաների մարման ժամկետները:

NewsMedia.am-ը այս հարցերի պատասխանը ստանալու համար, կապ հաստատեց « VARKS AM » կազմակերպության գրասենյակի հետ, որտեղից (012 70 00 00 հեռախոսահամարին պատասխանած աշխատակցուհին) մեր այն հարցին, թե պատրաստվում ե՞ն արդյոք տոկոսագումարներին վճարման մասով որեւէ կերպ ընդհառաջել հաճախորդներին, պատասխանեց կարճ.
-Եթե լինի նման որշում կտեղեկացվի նախապես:
-Իսկ այն հարցին, թե որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, որ այս օրերին, « VARKS AM »-ը դժվարությամբ է վարկեր տրամադրում հաճախորդներին՝պատճառաբանելով որ ծրագրային խնդիրներ ունեն, պատասխանն այսպիսին էր.
-Վարկեր տրամադրում են:
Հ. Գ
Ինչեւէ, մեկնաբանությունները՝թողնում ենք ընթերցողին, թե ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո, ՀՀ քաղաքացիները վարկային որ կազմակերպության հետ կարող են հույսեր կապել, եւ ում հետ՝ոչ:
