Վարորդները դիմել են իրավապահներին. Չվճարված աշխատավարձերը հասնում են միլիոնների
Շուրջ 10-ը վարորդ դիմել է իրավապահներին՝ բողոքելով գործատուի դեմ, ով տարիներ շարունակ չի վճարել իրենց աշխատավարձերը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` խոսքը գնում է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի մասին, որը ոււղևորային և բեռնափոխադրում է իրականացնում Հայաստանի տարածքում և միջազգային՝ դեպի Ռուսաստան` Ռոստով, Կրասնոդար, Պյատիգորսկ, Միներալնիե Վոդի, Վորոնեժ, Մոսկվա, Սոչի։
Ընկերությունը վարորդների հետ կնքել է պայմանագրեր՝ յուրաքանչյուր ամիս 64 000 ՀՀ դրամ աշխատավարձով, սակայն տարիներ շարունակ չի վճարել՝ կուտակելով հսկայական պարտքեր:
Չվճարված աշխատավարձերը տարբեր են՝ հասնելով միլիոնների՝ 3 մլն, 4.5 մլն և 5.5 մլն ՀՀ դրամի:
