Վաշինգտոնը Ռուսաստանին նախազգուշացրել է Սիրիային հարվածելու հավանականության մասին. Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հինգշաբթի Ժնևում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հարված հասցնել Սիրիային, եթե սիրիական կառավարությունը երկրում քիմիական զենք կիրառի: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը տեղեկություն ունի այն մասին, որ Ասադն իբրև մտադիր է Սիրիայի հյուսարևմտյան Իդլիբ նահանգում ընդդիմդիր ուժերի դեմ քիմիական զենք կիրառել, և պատրաստ է արձագանքել:
