Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապը վարակվել է կորոնավիրուսով. МСМ News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և նրա օգնականներից երկուսը վարակվել են կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է «Մոսկոսվսկի կոմսոմոլեց»-ը՝ հղում անելով МСМ News-ին, այս լուրը հաստատել է Վատիկանի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ բարձրաստիճան հոգևորականների փորձաքննության արդյունքները դրական են եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հռոմի պապը երրորդ օրն անընդմեջ չեղարկում է իր մասնակցությունը պատարագներին և այլ կարևոր պաշտոնական միջոցառումներին: Սրբազան քահանայապետն ու նրա երկու օգնականները գտնվում են Վատիկանի հյուրանոցում, որտեղ նրանց որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում:
