«Վախեցեք Աստծո պատժից. Գագիկ Բեգլարյանը՝ Գյումրու մահաբեր վթարի մասին (Video)
1in.am-ը գրում է.«Ես խնդրում եմ պրովոկացիայի չենթարկվել, ոչ մասնագետների հայտարարությունները հիմք չընդունել ու չարտահայտվել յուրաքանչյուրը իր սոցիալական ցանցում կամ տարբեր տեղերում, քանի որ այնտեղ մարդիկ են զոհվել: Ես ուզում եմ ասել, որ վերջին երկու տարում այնտեղ, սրանից բացի, ոչ մի ավտովթար տեղի չի ունեցել: Ավելի քան երկու տարի է, ինչ մենք դատախազության ու ոստիկանության հետ հանձնաժողով ենք ստեղծել, որպեսզի հանրապետությունում որտեղ հաճախակի ավտովթար է տեղի ունենում՝ ուսումնասիրեն: Հոռոմի խաչմերուկը վտանգավոր տեղերի ցանկում չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարին:
Մինչդեռ նախօրեին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ այդ խաչմերուկը վտանգավոր է: «Ես Ս. Բալասանյանին խորհուրդ կտամ՝ վերցնի վերջին երկու տարվա տեղեկատվությունը և տեսնի, որ այդ ընթացքում խաչմերուկից հեռու երկու դեպք է եղել, և այս չարաբաստիկ դեպքը: ՏԿ նախարարությունն այս դեպքի հետ որևէ կապ չունի, և յուրաքանչյուր անբարեխիղճ վարորդի վարքագծի հետևանքով տեղի ունեցած վթարների համար ՏԿ նախարարությունը պատասխան չի տալիս… Խնդրում եմ ձեզ, ժողովուրդ ջան, մանավանդ երբ կան զոհեր, հարազատներին ու ընտանիքներին պրովոկացիա մի արեք: Աստծո պատժից վախեցեք»,- ասաց Գ. Բեգլարյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
