Վաղինակ Շուշանյանին ազատ արձակեցին. Ոստիկանության Կենտրոնի բաժնում եւս 8 ցուցարար կա
Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ ազատ արձակվեց:
Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր բերման ենթարկվածներին շուտով ազատ կարձակեն, նրանց նկատմամբ ոստիկանությունում նույնիսկ վարչական պատասխանատվություն ենթարկելու վերաբերյալ ակտ չեն կազմել:
