Վաղինակ Շուշանյանը` Նորքի տներից մեկում հյատնաբերված Նելի Մինասյանի մասին
Fnews.am-ի հետ զրույցում էլեկտարէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ այսօր Նոր Նորքի տներից մեկում հայտնաբերված ահաբեկիչներից մեկին շատ է նմանեցնում, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներից` Նելի Մինասյանին:
«Երբ նկարը տեսա միանգամից ճանաչեցի, ինձ թվում է նա է, բայց նրանից այդպիսի բան չէի սպասում: Փաստորեն մեզ հետ նման աղջիկ է եղել, ով ակտիվորեն մասնակցւմ էր բոլոր իրազեկումներին, մեզ հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում»,-ասաց Վաղինակը: Խոսելով աղջկա մասին ասաց, որ ծնողների մասին որևէ տեղեկություն չունի, ընդամնեը նրա հետ ծանոթներ էինք:«Իր համար աշխուժ աղջիկ էր, Աստված եմ կանչում, որ պարզվի ես սխալվել եմ, բայց այդքան նմանություն դժվար թե լիներ»,-ասաց Վաղինակը:
