Վաղինակ Շուշանյանը տեղափոխվել է հիվանդանո՞ց
Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ-Էմմանուել Մխիթարյանն իր ֆեյսբուքայն գրառմամբ հայտնում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին «Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնից» շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Նրա տեղեկություններով` վնասվել է Վաղինակ Շուշանյան-ի կողոսկրը:
Շուշանյանի վիճակի մասին այլ տեղեկություններ օգտատերը չի հայտնում: Սակայն նշում է, որ վնասվածքը Շուշանյանն ստացել է «ոստիկանության գործողությունների» հետևանքով:
pastinfo.am
