«Վաղուց էր պետք Կարեն Գրիգորյանին մարզպետ նշանակել» . Առաքել Մովսիսյան
Տևական ժամանակ է , ինչ մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ սպասվում են կադրային շարժեր Արմավիրի մարզում:
Այս թեմայով Fnews.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Խի էտ գործող մարզպետը հլը տեղում ա՞, վաղուց պտի գնար : Շատ ճիշտ կլինի Կարեն Գրիգորյանին մարզպետ նշանակել, քանի որ նա որպես քաղաքապետ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, կազմակերպչական ջիղով և կատարած աշխատանքներով : Վաղուց էր պետք նրան մարզպետ նշանակել » :
Հիշեցնենք , որ Կարեն Գրիգորյանը Էջմիացնի քաղաքապետն է և գեներալ Մանվել Գրիգորյանի որդին:
Աննա Առաքելյան
