1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՎԱՂՎԱ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ․ վերջին գրառումս․ Կարին Տոնոյան

«Գրում եմ նրանց համար, ովքեր կարծում են, թե որդուս կորստից հետո ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, դրա համար էլ դեմ եմ խաղաղապահներին կամ ազատագրված տարածքները հանձնելուն, ովքեր այսօր ամեն գնով խաղաղություն են ուզում: Ո՛չ, սխալվում եք, ես նույնքան մեծ բան ունեմ կորցնելու՝ հայրենիքս:

Ես ունեմ 30 տարի առաջվա հզոր արդյուրաբերական երկիրս ջհուդական հատուկ ծրագրով քանդած, երկրի ընդերքից ու ժողովրդից միլիարդներ թալանած, դղյակներ ու միայն ժամանցի ոսկեզոծ օբյեկտներ կառուցած, աղքատ ժողովրդի հարկերից շքեղ ծախսերով ու միայն սուտ խոստումներով բանակս զինած երկիր, որի միակ տալիքն այլևս մեր որդիների կյանքը թողեցին... Այլևս փաստ է՝ մենք պատրաստ չէինք պատերազմին, իսկ խաղաղապահների կամ ազատագրված մեր հայրենի հողերի հանձնման ու Արցախի անհայտ ճակատագրով ձեռք բերված խաղաղության տարբերակը մենք միշտ ունեինք... ինչո՞ւ չընտրեցինք, որ պարտությա՞մբ տանք, որ փրկվելիք կյանքերո՞վ արդարանանք, որ 30 տարի բանակ ու ժողովուրդ թալանած ու երկիր քանդած իշխանություններին այսօր հնարավորություն տանք մեղքերից ինքնամաքրվել՝ «երկիրը մի կերպ փրկելո՞վ», որ արդարացնեք «...դաշտավայրերը մեզ պետք չեն, մասի համար ամբողջը չեն զոհի...» տկարամիտ թեզը, թե՞ որ նոսրացնեիք «շիզոֆրենիկ» ազգայնականների՝ լավագույն տղերքի շարքերը, որոնք վաղ, թե ուշ իշխանությունը պիտի խլեին անարժաններից...:

Ես էլ եմ ուզում, շատ եմ ուզում, որ ձեր որդիները վերադառնան, որ ոչ մի մայր այլևս չհասկանա ինձ, որ իմ որդու կորուստը իմաստ ունենա...: Այո, ես նրան այլևս չեմ հետ բերի, բայց ի տարբերություն շատերի, ես համոզված եմ, որ խաղաղապահներն ու հողերի հանձնումը միայն հետաձգելու են պատերազմի շարունակությունը... Այսօր կռվում են 30 տարի առաջ հաղթանակ կերտածների որդիները, որոնց հաղթանակն էլի կիսատ թողեցին դիվանագետները... իսկ ես չեմ ուզում պատերազմ ճանաապարհել նաև 10 տարի հետո բանակ գնացող թոռանս, եվ համոզված եմ՝ կռվողների 90 տոկոսը դրա համար է կռվում, որովհետև գիտեն, որ եթե 100 տարի առաջ Նժդեհն էլ մտածեր, թե «կեսի համար ամբողջը չեն զոհի», ապա այսօր Սյունիքն ու Վայոց ձորն էլ չէինք ունենա, և ընդհանրապես

Հայաստանն էլ չէինք ունենա: 100 տարի առաջվա Սյունիքն այսօր Արցախն է, որի անկումը նաև Հայաստանի վաղվա անկումն է:

Պատերազմը պետք է վերջանա գոնե նախկին դիրքերում, որպեսզի բանակցություններում գոնե հավասարը-հավասարի դեմ կարգավիճակ տա մեզ: Որպեսզի վաղվա մեր սերնդին փրկվածի խեղճուկրակ հոգեբանություն չժառանգենք: Իսկ այսօր դուք արդեն չունեք զիջելու բան, այն ինչ պիտի զիջեիք նրանք վերցրել են արդեն, ուրեմն ինչն եք զիջելո՞ւ, ինչո՞վ եք գնում բանակցության... Բոլորս էլ մեռնելու ենք մի օր, հավերժ է միայն հողը և ամենակարևորը, թե ով է քայլելու մեր հող դարձած մարմինների վրայով, թշնամի՞ն, թե մեր զավակները...:

Մենք դատապարտված ենք հաղթելու, դրա համար մենք ապահովել ենք ամենակարևորը՝ մեր որդիների ոգին ու կամքը, մնացածը պահանջեք նրանցից, ովքեր պարտավոր էին անել, ովքեր պարտավո՛ր են անել: Ազգայնացրեք 30 տարվա թալանն ու զինեք մեր փառապանծ բանակը: Պահանջեք, պահանջե՛ք, պահանջեք, այն ինչ չենք արել 30 տարի:

Այո, ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, որ չպայքարեմ մեր որդիների կորստի իրական մեղավորների դեմ, բայց դա հաղթանակից հետո, իսկ մինչև պատերազմի ավարտն այլևս կլռեմ:

Աղոթում եմ, որ ձեր բոլորի որդիները տուն վերադառնան»:

Կարին Տոնոյան 

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan