Վաղը ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ նոյեմբերի 22-ից 25-նն ընկած ժամանակահատվածում շրջանների մեծ մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Հարավարևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:
Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով, 24-ին և 25-ին, հատկապես արևելյան շրջաններում, ևս 4-6 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 22-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3...+2, ցերեկը՝ +2...+5, նախալեռներում գիշերը` +2...+5, ցերեկը՝ +6...+9, Արարատյան դաշտում գիշերը` +3...+6, ցերեկը՝ +7...+10, Սյունիքի հովիտներում գիշերը` +5...+8, ցերեկը՝ +9...+12, Արցախում գիշերը՝ +2 ... +5, ցերեկը՝ +4 ... +7 աստիճան:
Երևանում նոյեմբերի 22-ից 25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերն սպասվում է +4..+6, ցերեկը` +7...+9, վաղը երեկոյան՝ +5... +7:
