Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի ժողովրդից այլևս երբեք ուրախությունը, հզորությունը և երջանկությունը չպետք է պակասի : 95 տոկոս հավանականություն կա, որ վաղը ժողովրդի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում»,այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ինձ հարցնում են՝ վաղը գործադուլ-դասադուլ չենք անում։ Ոչ, ժողովուրդ, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր:ավաքվելու ենք Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու»,- հայտնեց Փաշինյանը:
