Վաղը կարևորագույն նշանակում կլինի ՊՆ-ում
Վաղը ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային կարևորագույն փոփոխություն տեղի կունենա: «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ վաղը նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում կնշանակի ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին: Ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Լևոն Մնացականյանի փոխարեն:
Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը հայտնել էր, որ Մովսես Հակոբյանին նախատեսվում էր նշանակել Յուրի Խաչատուրովի պաշտոնում: Դա կլինի հաջորդ տարի, քանի որ Սերժ Սարգսյանը Խաչատուրովի պաշտոնավարումը երակաձգել էր մինչև 2016 թվականը:
