Վաղը պարզ կլինի Սամվել Գրիգորյանի վիրահատության հարցը
shamshyan.com-ը, տեղեկություններ էր փոխանցել այն մասին, որ հուլիսի 15-ին, կեսգիշերն անց, Երևանում ավտովթար է տեղի ունեցել: Նույն տեղեկությունների համաձայն վարորդներից մեկը երգիչ-հաղորդավար՝ Սամվել Գրիգորյանն էր, ում տեղափոխել էին <Էրեբունի> բժշկական կենտրոն: Fnews.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ երգչի վիճակի մասին և զրուցեց <Էրեբունի> բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ Շուշան Հունանյանի հետ, ով փոխանցեց հետեւյլաը.
<Սամվել Գրիգորյանը գտնվում է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում, ունի ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով, և պետք է վիրահատվի:Գտնվում է հիվանդասենյակում՝ մեր հսկողության տակ, վաղը պարզ կլինի վիրահատության օրը>:
Վ. Սաֆարյան