Վայոց Ձորի երկրաշարժի հետևանքների մասին
Երեկ երեկոյան Վայոց Ձորի տարածքում արձանագրված երկրաշարժը մարզում որևէ վնաս չի հասցրել: Այս մասին Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Նա նշեց, որ մարզի, Եղեգնաձոր քաղաքի և հարակից բնակավայրերում ապրող մարդիկ ուղղակի զգացել են, որ երկրաշարժ է եղել, բայց որևէ տագնապ չի եղել: «Ցնցումը շատ թեթև է զգացվել, առանձնապես բողոք, ահազանգ, վնաս չի գրանցվել»,-ասաց մարզպետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ` նոյեմբերի 25-ին, ժամը 22.47-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Եղեգնաձոր քաղաքում եւ մոտակա բնակավայրերում:
