Վայոց Ձորում 86-ամյա ծերունի է ինքնասպան եղել ցավերից
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում նոյեմբերի 30-ին ինքնասպանության դեպք է գրանցվել: shabat.am-ի տեղեկություններով՝ 86-ամյա Մինաս Պողոսյանը որսորդական հրացանով կրակել է ինքն իր վրա:
Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 86-ամյա ծերունին հավանաբար այդ քայլին դիմել է ծանր հիվանդության պատճառով:
«Հիվանդ էր, չէր դիմանում ցավերին, երևի դրա համար է կյանքին վերջ տվել, թե չէ ընտանիքի հետ ոչ մի խնդիր չուներ»,- ասաց գյուղապետը
