Վայքի քաղաքապետի պաշտոնին առայժմ հավակնում է երկու թեկնածու
Այսօր ժամը 18-ին լրանում է հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի՝ այս պահի դրությամբ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ, ՋՕԸ գործադիր տնօրեն Արագած Սաղաթելյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, «ՀԷՑ» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի Վայքի ՀԷԿ-ի վարպետ Ալեքսան Սիմոնյանը:
