«ՎԱԶ 2110»-ի և «Մերսեդես»-ի բախման արդյունքում հինգ մարդ տուժել է. Երեքի վիճակը ծանր է
Հունվարի 29-ին՝ ժամը 12:37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարն-Քուչակ հատվածի 18 կմ-ում բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի 06 SL 249 պ/հ և «Մերսեդես» մակնիշի (բեռնատար) GUU-529 պ/հ ավտոմեքենաները:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ, որտեղից Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները Ա. Մ.-ի (ծնվ. 1973թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.-ի (ծնվ. 1980թ.) և Ա.-ի (ծնվ. 1990թ.) Մ-ը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. (ծնվ. 1956թ.) և ուղևոր Լ. (ծնվ. 1956թ.) Ծ.-ին (Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ապարա քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
