«ՎԱԶ-2106»-ը և «ԿռԱԶ»-ը բախվել են. վերջինիս վարորդի վիճակը ծանր է
Դեկտեմբերի 16-ին` ժամը 07:40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան 7-րդ կմ-ի մոտ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 NA 039 պետհամարանիշի և «ԿռԱԶ» մակնիշի 490 US 34 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին (անձը պարզել չի հաջողվել) դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել և գազազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
