Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը փակ է գնդակոծման պատճառով
Երեկ՝ հունվարի 12-ին,Հակառակորդը գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը, ինչի հետևանքով այն փակել են: Այս մասին Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազաշենի գյուղապետը:
Նա նշեց նաև, որ նոր՝ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհն ավելի անվտանգ է, այժմ երթևեկությունը իրականացվում է այդտեղով, պարզապես եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այդ ճանապարհի 2/3-ը դեռ չի ասֆալտապատվել,վարորդները գերադասում են երթևեկել հին ճանապարհով:
