Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալներից մեկի հոր մահվան պատճառով
Փաստինֆոն գրում է.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ՝ գործով ամբաստանյալ, ՍԱՊԾ Վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի հոր մահվան պատճառով:
Դատարանը տեղեկացրեց, որ ամբաստանյալին այդ կապակցությամբ 4 օր տևողությամբ կարճատև մեկնում է թույլատրվել:
Պաշտպանական կողմի ճառերի հրապարակումը կշարունակվի արդեն հաջորդ դատական նիստում:
