Վազգեն Խաչիկյանի գործով պաշտպանական ճառերը շարունակվում են
Փաստինֆոն գրում է.
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում պաշտպանկան կողմը շարունակում է հանդես գալ ճառերով:
Մինչ պաշտպանները հանդես կգային ճառով, դատարանը կողմերին տեղեկացրեց, որ մինչև դատական նիստի սկսվելն ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի և ամբաստանյալ Սարգիս Սարգսյանի կողմից դատարան է ստացվել անդորրագիր, ըստ որոնց՝ նրանք պետությանը պատճառված վնասի փոխհատուցում են կատարել:
Մասնավորապես, ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանը Ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարին փոխանցել է 7մլն ՀՀ դրամ, իսկ ամբաստանյալ Սարգիս Սարգսյանը՝ 1 300 000 ՀՀ դրամ:
Հովաննես Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի փոխհատուցում է կատարվել 3 մլն ՀՀ դրամի, իսկ Սամվել Էլբակյանի կողմից 2մլն ՀՀ դրամի չափով:
