Վազգեն Խաչիկյանին ներելու խնդրով հնարավոր է դիմեն նախագահին
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարանում, այժմ սպասում են՝ հայցը դատարանը վարույթ կընդունի թե ոչ: Այս մասին Hraparak.am—ի հետ զրույցում հայտնեց Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը:
«Եռամսյա ժամկետում պետք է որոշում կայացնենք մինչև հոկտեմբեր ամսվա վերջ: Այնքան է ակնհայտ խախտումը, որ ինձ համար զարմանալի կլիներ, որ Վճռաբեկը իր նախադեպային որոշումներիn հակասող որոշումը թողնի ուժի մեջ»,-ասաց Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։ Դատարանը որոշել է Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահից բռնագանձել 170 միլիոն դրամ։ Այս գործով դատապարտվեցին նաև Խաչիկյանի 12 ենթակաները, սակայն նրանցից 8-ի նկատմամբ որոշվեց պատիժը կիրառել պայմանական։
մանրամասն՝այստեղ:
