Վենդետան Լոռու մարզում շարունակվում է...
Այսօր՝ փետրվարի 27-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Արմեն Կախյանին պատկանող տունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում տուն է այրվում: Ժամանել են տեղի հրշեջ-փրկարարները և այս պահին փորձում են կրակի տարածումը կանխել: Այրվել են երկհարկանի տան 2 ննջասենյակները և, ըստ նախնական տեղեկությունների, կրակը տուն են շպրտել պատուհանները կոտրելուց հետո, սակայն տանը ոչ ոք չի եղել: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ, դեպքի վայրում հավաքվածների ասելով, ժամանում է քննիչը: Տունը և հարակից տարածքը շրջապատված է ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից, որոնց աշխատանքները ղեկավարում են Վանաձոի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը և Գուգարքի ոստիկանապետի օպերգծով տեղակալը:
Մանրամասն՝ shamshyan.com
