«Վեր ընգի տեղդ, արա». Առաքել Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Shabat.am-ը գրում է.Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, բացի վարկային համաձայնագրերի քվեարկություններից, հաստատվեցին նաև գործադիրի ներկայացրած այլ որոշումներ:
Վարման կարգի հետ կապված ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ԱԺ նախագահի ընթերցած հայտարարության տեքստը կարելի է համարել խմբակցության հայտարարություն:
Պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասաց, որ այդ հայտարարությունն արժեք կունենար, եթե դա աներ ԱԺ-ն, այլ ոչ թե խմբակցությունը. «Եկեք միասին աշխատենք»:
ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսային կարգավորումների փաթեթի քվեարկության վերաբերյալ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեմ լինելով ԵՏՄ-ին՝ իր պարտքն է համարում մասնակցել այս նիստին, որպեսզի այդ փաթեթին դեմ քվեարկի. «Ես հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի, որը դիմում է բոյկոտի մեխանիզմին, քանի որ այն ծայրահեղ քայլ է: Սակայն այս դեպքում անիմաստ եմ համարում բոյկոտը, քանի որ մեր դիրքորոշումը ԵՏՄ վերաբերյալ պետք է ցուցաբերենք ու խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է»:
«Կարեւորը՝ բոյկոտից դուրս եկաք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Խաչատուր Քոքոբելյանը հորդորեց, որ այդ հարցի քվեարկությունը հետաձգվի մինչև Ղազախստանն ու Բելառուսը հաստատեն մեր անդամակցության պայմանագիրը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
