Վերածնված Գորիսն է,որտեղ վերջերս բացվեց հանրապետությունում իր մեծությամբ երկրորդ հրապարակը
Վերջերս Գորիսում տեղի ունեցավ Հանրապետությունում իր մեծությամբ երկրորդ հրապարակի բացման արարողությունը։3390քմ մակերես ունեցող այս հրապարակը կառուցվել է համայնքապետարանի, պետության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համատեղ համագործակցությամբ։
Բացմանը ներկա էին գտնվել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղալ Նարեկ Ամբարյանը:
Կատարված աշխատանքները լայնածավալ էին՝ ծաղկանոցներ, բետոնե և բազալտե հատակներ, եզրառուների կառուցում, դեկորատիվ 2 ջրավազանների կառուցում, կանաչապատում՝ դեկորատիվ ծառերով և թփերով, նստարանների տեղադրում։
Երկար տարիներ քաղաքում տիրող գաղջ մթնոլորտի,քանդված փողոցների,աղբի տակ թաքնված կանգառներին փոխարինելու է եկել համատարած գոհունակությունը,բարեկարգ հրապարակը,նորակառույց կանգառները և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների գոհ ժպիտներն ու ամենուրեք տիրող եռուզեռը։
Այժմ քաղաքի միակ տերը գորիսեցին է՝ հպարտ գորիսեցին,ով կարծես թե վերագտել է երբեմնի կորցրած վստահությունն ու հպարտությունը։
Սա ապացույցն է մի բանի՝ Գորիսն ապահով ձեռքերում է։Երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանի ջանքերով քաղաքը վերածնվեց,ծաղկեց և շենացավ՝ զարկ տալով նաև զբոսաշրջության զարգացմանն ու հետաքրքրության ավելացմանը՝ դեպի այդ քաղաք։
Ողջունենք,հպարտանանք և գնահատենք նման հայրենանպաստ գործերը,չէ՞ որ Գորիսը բոլորինս է։
Լուսանկարները՝ ստորև