Վերացվում են ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Հաշվի առնելով դրանց ծավալները՝ զուգահեռ, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են իրականացվում նաև ուժգին քամու պատճառով որոշ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խաթարած վնասների վերացման ուղղությամբ:
Աշխատանքները կշարունակվեն մինչև տվյալ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի լիարժեք վերականգնումը:
Երևանի քաղաքապետարան
