«Վերականգնեք մահապատիժը, եթե…». ցմահ ազատազրկվածը պայքարում է արդարության հասնելու համար
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արտագնա դռնբաց դատական նիստ անցկացրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ քննելով մահապատժի, ապա, մահապատժի վերացումից հետո ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության դեմ:
Կալանավայրի դահլիճում, որը խորհրդային տարիների գյուղական խարխուլ ակումբ էր հիշեցնում՝ իրենց դարն ապրած նստարաններով, կիսաքանդ առաստաղով ու պատերով, նույնիսկ խորհրդային ագիտացիայի նշմարվող հետքերով ու ժամանակակից տեխնիկայի իսպառ բացակայությամբ, նախագահող դատավորը լրատվամիջոցներին թույլ տվեց նաև տեսանկարահանել նիստը: Նիստը արձանագրվում էր քարտուղարի կողմից՝ ձեռքով՝ համակարգչային տեխնիկայի բացակայության պատճառով:
Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1996 թվականին՝ շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար մեղավոր ճանաչվելով: Նրա հանցընկեր Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարի ազատազրկման, արդեն կրել է պատիժն ու ազատության մեջ է: Մհեր Ենոքյանը դատապարտվել է Արամի տված ցուցմունքներով, որոնցով շահադիտական սպանության կազմակերպման մեղքը Մհերի ուսերին է ծանրացվել:
Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման դատապարտվածներից ամենաակտիվն ու անդադրումն է պայքարում իր նկատմամբ, իր հայտարարությամբ, կայացված անարդար ու անօրինական դատավճռի դեմ: Նա բազմիցս դիմել է պատկան իրավապահ մարմիններին՝ իր գործը վերանայելու, իրեն արդարացնելու խնդրանքներով, սակայն միշտ մերժում է ստացել: Վերջին անգամ նրա բողոքը դատական ատյաններում քննվել է 2012 թվականին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
