Վերելակում տաբատն իջեցրած հայ տղամարդը դատապարտվեց տուգանքի
Փաստինֆոն գրում է. Վերելակում տաբատն իջեցրած և իր սեռական օրգանը նույն շենքի բնակչուհուն ի ցույց դրած տղամարդը դատապարտվել է 50 000 ՀՀ դրամի տուգանքի:
Ըստ նախաքննության տվյալների, 56-ամյա Ռոմիկը խմած մտել է վերելակ, որտեղ իջեցրել է տաբատը և վերելակում գտնվող աղջնակին ցուցադրել իր սեռական օրգանը:
Հասնելով 11-րդ հարկ՝ աղջիկը հուզված և շփոթված վիճակում դուրս է եկել վերելակից ու անմիջապես մտել տուն՝ կատարվածի մասին հայտնելով մորը, իսկ վերջինս էլ, վիրավորված լինելով իր դստեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից, անձի ինքնությունը պարզելու նպատակով անմիջապես նույն վերելակով փորձել է իջնել, սակայն 10-րդ հարկում վերելակը կանգնել է, որի դռները բացվելուց հետո նկատել է տղամարդուն նույն վիճակում:
56-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ ընդունում է առաջադրված մեղադրանքը:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական:
