Վերելակում տուժած 5-ամյա փոքրիկը մահացել է
Տեղեկացրել էինք, որ այսօր ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից:
5-ամյա երեխային տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն: Yerkir.am-ին բուժկենտրոնից տեղեկացրին, որ քիչ առաջ փոքրիկը հիվանդանոցում մահացել է:
