Վերջին հինգ ամսում Անկարայում երրորդ խոշոր պայթյունն է տեղի ունեցել
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ընդգծվում է, որ վերջին 5 ամիսներին Անկարայում հնչում է երրորդ պայթյունը։
Առաջին պայթյունն Անկարայում գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ բազում ՀԿ-ների անցկացրած խաղաղության հանրահավաքի ժամանակ։
Պայթյուններն իրականացրել էին մահապարտ ահաբեկիչները։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ պայթյունը կազմակերպել է ԴԱԻՇ-ը։
