Վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին
Այսօր հայտնի դարձավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մի քանի օր շարունակ տեղի ունեցող մարտերի ընթացքում զոհված զինծառայողներից մի քանիսի անունները:
Այսպես, 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան, ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով` միայնակ շարունակել է մարտը` խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով` չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: 26 -ամյա երիտասարդը Երևան քաղաքից էր: Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ապրիլի 5-ին, ժամը 17:00, հուղարկավորությունը` ապրիլի 6-ին, ժամը 14:00, հասցեն` ք. Երևան, Պռոշյան փողոց` Սբ. Հովհաննես եկեղեցի:
