Վերնիսաժի գործով բացարկ հայտնվեց մեղադրողին
Փաստինֆոն գրում է.Վերնիսաժի գործով այսօրվա դատական նստում ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Հարություն Սարգսյանին Բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Ըստ պաշտպանի՝ մեղադրողն իր պաշտպանյալի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք, ուստի՝ չի կարող մասնակցել դատավարությունը:
Մասնավորապես, Երեմ Սարգսյանը նշեց, որ գործի քննությունը կատարվել է միակողմանի՝ Գոռ Առաքելյանի դեմ հնարավորինս ծանր մեղադրանք առաջադրելու միտումով:
Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել քննիչին՝ պահանջելով ճիշտ քրեաիրավական գնահատական տալ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքին, սակայն դրանք առանց որևէ հիմնավորման մերժվել են քննիչի կողմից, իսկ մեղադրողն էլ մերժել է այդ որոշումների դեմ իր ներկայացրած բողոքները:
Երեմ Սարգսյանը նշեց, որ Գոռ Առաքելյանի կնոջ և մանկահասակ երեխայի ներկայությամբ Գոռ Առաքելյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, և քննիչն ու դատախազը քննություն չեն տարել, թե արդյոք ամբաստանյալն արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակու՞մ:
Որպես հիմնավորում պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակվել է նյարդաբանի կոնսուլտացիա, նրա մոտ ախտորոշվել է «շարունակական սթրեսային նևրոտիկ վիճակ՝ իրավիճակով պայմանավորված ժամանակավոր հիշողության մասնակի կորուստ», ինչը վկայում է հոգեկան խիստ հուզմունքի առկայության մասին:
Միջադեպի հետևանքով ամբաստանյալի երկամյա դուստեր մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային վիճակ, երեխան երկար ժամանակ չի կարողացել խոսել, լավ չի քնում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
