Վերնիսաժի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց
Երևանի Կոնտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած վերնիսաժի գործով դատական երկրորդ նիստը ևս հետաձգվեց` այս անգամ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի և վկաների բացակայության պատճառով:
Ինչպես դատական նիստի մեկնարկին հայտարարեց դատավոր Գագիկ Պողոսյանը, ՔԿՀ-ից դատարանին տեղյակ են պահել, որ Վալերիկ Հովհաննիսյանն այս պահին ունի բարձր զարկերակային ճնշում և չի կարող ներկայանալ դատարան:
Ինչ վերաբերում է բացակա վկաներին, դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին նրանց բերման ենթարկել:
Իսկ այս դատական նիստն այս հիմքով հետաձգվեց:
Փոխարենն այսօր դատարան էին ներկայացել բոլոր 3 տուժողները:
Հիշեցնենք՝ դատական առաջին նիստը մեկ շաբաթ առաջ ևս հետաձգվել էր` տուժողներից մեկի` Մնացական Սուքիասյանի դատարան չներկայանալու պատճառով:
