Վերնիսաժի գործով վկաները պատմում են մայիսի 17-ի կրակոցների մասին
Փաստինֆոն գրում է. Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վերնիսաժի գործով վկաների հարցաքննությունը:
Վերնիսաժի շուկայում գործիքներ վաճառող Սեդրակ Գյուլումյանը դատարանին պատմեց, որ դեպքի օրը շուրջ 40 մետր հեռավորության վրա է գտնվել դեպքի վայրից:
«Չեմ էլ համարում, որ ինձ կարելի էր վկա բերել»,- ասաց վկան և ավելացրեց, որ 4-6 կրակոց է լսել և տեսել է, որ ժողովուրդը խառնված է, հետո նաև վիրավորների է տեսել աստիճանների վրա:
Վկա Վարդան Զոհրաբյանն էլ, ով Վերնիսաժի հարեւանությամբ կառուցված էլիտար շենքի ավտանգության աշխատակիցն է, պատմեց, որ մայիսի 17-ին՝ 13:00-ի սահմաններում, մի սպիտակ «BMW X6» ավտոմեքենա է կանգնել ստորգետնյա ավտոկայանատեղիի դիմաց և փակել մուտքը:
Ինքն ու իր գործընկերը մոտեցել ու խնդրել են չփակել ճանապարհը, բայց ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վստահեցրել են, որ մի քանի րոպեով են մտնում շենք ու դուրս գան:
մանրամասները` սկզբնաղբյուրում
