«Վերնիսաժի» գործով վկան ուղղում կատարեց իր իսկ նախաքննական ցուցմունքում
Փաստինֆոն գրում է. Վերնիսաժի մոտ կրակոցների գործով հարցաքննվեցին մի շարք վկաներ: Մասնավորապես, կին վկան հայտնեց, որ լսել է կրակոցներ, ապա տեսել գետնին ընկած ծեր մարդու, ում օգնություն էին ցույց տալիս: Տեսել է նաև շենքի աստիճանների մոտ արյունաքամ լինող մի երիտասարդի, փորձել է նրան օգնել: Վկան հայտնեց, որ երիտասարդը դատական նիստին ներկա, գործով տուժող Մյասնիկ Հայրապետյանն էր:
Վկան հայտնեց, որ լսել է երկու կրակոց, ապա ևս երեքը, որից հետո դադար է եղել: Վկան տեսել է սպիտակ շորերով բարձրահասակ երկու տղաների:
«Նրանք ամբաստանյալնե՞րն են» հարցին ի պատասխան՝ վկան հայտարարեց՝ «չէ, այսպես կարճահասակ չէին» ու թիկնեղ էին: Լսել է ինչպես նրանք իրար հետ խոսում էին՝ ասելով՝ «էս ի՞նչ եղավ, պետք է թողնեինք գնայինք»:
Սպիտակ գույնի մեքենայի մոտ տեսել է մի շիկահեր կնոջ, ով հրում էր տղամարդուն՝ վիճում էր, թե՞ նրան զսպում էր՝ հետ մղելով դեպի ելման դիրքեր, չի կարող ասել:
«Վերնիսաժ» տոնավաճառում աշխատող Վանիկը կրակոցներ լսել է՝ գտնվելով 7-8 մ հեռավորության վրա, սակայն ոչինչ չի տեսել, քանի որ դեպքի վայրին թիկունքով է կանգնած եղել, այդպես էլ չի շրջվել, քանի որ վախեցել է, որ իր ապրանքը կգողանան: Վկան հայտնեց, որ լսել է 7-8 կրակոց, որոնցից վերջին երեքը՝ հաջորդաբար:
Վկա Արսենն իր նախաքննական ցուցմունքում ուղղում կատարեց՝ հայտարարելով, որ նախաքննության ժամանակ շփոթել է դեպքի վայրի «հակամարտ մեքենաների» գույները, դրա համար նախաքննական ցուցմունքում նշել է իր տեսածի ճիշտ հակառակը. իրականում Գոռ Առաքելյանին են հարվածել, ոչ թե՝ հակառակը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
