«Վերոնա» սրճարանում ծեծել են «Էքսպրես-Կրեդիտ»-ի տնօրենի տեղակալին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ «Վերոնա» սրճարանում ծեծի է ենթարկվել «Էքսպրես-Կրեդիտ» վարկային կազմակերպության տնօրենի տեղակալ Արզումանյանը:
Նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ «ձախ վերհոնքային շրջանի պատռած վերք, աջ հոդակնակապճային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ:
Պարզվել է, որ վարկային կազմակերպության տնօրենի տեղակալը նույն կազմակերպության մեկ այլ աշխատակցի հետ աշխատանքից հետո գնացել են «Վերոնա» սրճարան՝ ազատ ժամանակ անցկացնելու, այնտեղ առաջացել է վիճաբանություն, և այլ անձինք նրանց երկուսին էլ ծեծի են ենթարկել:
Կարճ ժամանակ անց ծեծողների ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Տուժածների նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
