Վիճաբանություն եւ ծեծ Աբովյանում
Մայիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն 34-ամյա Համբարձում Հ.-ի եւ 26-ամյա Էդգար Ղ.-ի միջեւ, որի ընթացքում Էդգար Ղ.-ն 4 անգամ հարվածել է Համբարձում Հ.-ին եւ քաշելով գցել գետին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.40-ին, Համբարձում Հ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում, հանրակացարանի 4-րդ հարկում, վիճաբանության ժամանակ, իր հարեւան Էդգար Ղ.-ն ծեծի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
