Վիճաբանություն և դանակահարություն՝ շքամուտքում
Օրերս ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, շենքի շքամուտքում իր ծանոթ, 1985թ. ծնված Վլադիմիր Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, դանակով հարվածել ձախ ձեռքի դաստակին և պատճառել վնասվածքներ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Վլադիմիր Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է հետաքննություն:
