Վիճաբանություն ու կրակոցներ աղջկան ծաղիկներ նվիրելու պատճառո՞վ
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ հնչել էին կրակոցներ: Որպես մասնակիցներ նշվում էր Գյումրու ավագանու նախկին անդամ, Չուբար Զարգարյանի եղբորորդու ու Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանի տիրոջ՝ Տիգրան Փանոսյանի («Կռուգի Մստի») անունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններիս միջեւ վիճաբանություն է ծագել աղջկա պատճառով: Բանն այն է, որ Չուբար Զարգարյանի եղբորորդին սիրահարված է «Բյուզարդի» տիրոջ եղբոր աղջկան, նրան ծաղիկներ է ուղարկել, որն էլ պատճառ է դարձել հաշիվներ մաքրելու: Նրանք հանդիպել են Չուբար Զարգարյանին պատկանող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ, վիճաբանել են, մեկը մյուսին հետապնդելու ընթացքում խփել են Զարգարյանի եղբորորդուն պատկանող սպիտակ «Լեքսուսին» եւ դիմել փախուստի: «Լեքսուսը» մնացել էր Խանջյան փողոցում, ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ մյուս՝ «Ֆորդ» մակնիշի մեքենան: Մենք պարզաբանումներ ստացանք նաեւ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանից, որն ասաց. «Երեկ Շիրակի մարզային վարչությունում տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ եւ Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում հայտնաբերվել է վնասված վիճակում գտնվող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան
մանրամասն՝ այստեղ:
