VIDEO ԱԺ կանոնակարգ օրենքը վերանայման կարիք ունի. Կորյուն Նահապետյան
ԱԺ կանոնակարգ օրենքը վերանայման և բարելավման կարիք ունի. խորհրդարանում այսօր այս կարծիքը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նրա դիտարկմամբ՝ հիմնական վերանայման կարիք ունեցող հիմնական դրույթը Ազգային Ժողովի վերահսկողության գործառույթին վերաբերող կետն է:
«Ազգային Ժողովի բարձր դերը ամրապնդելու համար, պետք է արապնդենք մշտական հանձնաժողովները, նրանց կարողությունները՝ նրանց գործունեության համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելով:
Առաջին անգամ է, որ ԱԺ-ն վերահսկողություն է սահմանում գործադիրի նկատմամբ, մշտական հանձնաժողովները ստեղծվում են նաև խորհրդարանական վերահսկողության համար: Ցավոք, վերահոկողության համակարգում մեզ դեռ չի հաջողվել ամբողջապես իրացնել խորհրդարանական վերահսկողության այն հայեցակարգը, որն ամրագրված է ՀՀ սահմանադրական փոփոխություններով: Մենք պետք է հասկանանք, որ խորհրդարանական վերահսկողությունն արդեն սահմանադրական դրույթ է»,- նշեց Կ. Նահապետյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ազգային Ժողովը գործադիր մարմնի նկատմամբ ունենալով վերահսկողական գործառույթ, գործադիր իշխանության կողմից իրականացվող ամբողջ քաղաքականության նկատմամբ լիազորված պետք է լինի իրականացնելու վերահսկողություն ամբողջ ծավալով. «Սա Սահմանադրության ոգուն և բովանդակությանը չի համապատասխանում և մենք մտածելու բան ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
http://www.1in.am/2063428.html
