Video. Այն հասարակությունը, որը չի գնահատում ոստիկանի դերը , ապագա չունի.Էդուարդ Շարմազանով
Երևանում այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած և 27 օր անց մահացած ոստիկանության ենթասպա, 45-ամյա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։
Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան այլ աշխատակիցներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հարազատներ, ընկերներ։
Ի դեպ բժիշկները մոտ մեկ ամիս պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել: Որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացած ոստիկանը բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, նրա մոտ մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել:
Գագիկ Մկրտչյանը 45 տարեկան էր, ուներ վեցամյա որդի:
