Video. Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի.VIDEO
Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի, վիրավորների թիվը՝ 588-ի, հաղորդում է Էկվադորի նախագահի վարչակազմը՝ Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ նշվել էր 41 զոհի մասին։
Այս երկրաշարժն ամենահզորն է այդ երկրում 1979 թվականից ի վեր։ Աղետը զգալի վնաս է հասցրել, հատկապես շատ է տուժել երկրի արեւմտյան ափը եւ Գուայակիլ քաղաքը։ Իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս լքել առափնյա շրջանը, քանի որ մտավախություն ունեն, որ հզոր ալիքներ կլինեն։
Երկրի նախագահ Ռաֆայել Կորեան ընդհատել է իր այցն Իտալիա եւ վերադառնում է հայրենիք։
