Video. ‹‹Կամուրջ դեպի լույս ›› կազմակերպությունը` անապահով և զոհված զինծառայողների ընտանիքների կողքին
‹‹Կամուրջ դեպի լույս ›› կազմակերպությունը, որը գործում է ԱՄՆ-ում, նպատակ ունի օգնել բոլոր այն անհատներին, ընտանիքներին, ովքեր գտնվում են աղքատության մեջ և ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում..Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների շնորհիվ կհավաքվի գումար, որը կծառայի ըստ արժանվույն.. Այս կապակցությամբ ‹‹Կամուրջ դեպի լույս ››-ն ԱՄՆ-ում կազմակերպելու է համերգ-ակցիա, որի ողջ հասույթը կտրամադրվի կարիքավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին Կազմակերպիչների խոսքով` միջոցառումները կունենան ավանդական բնույթ և ամեն անգամ հանրությանը կներկայացվի հանգանակած գումարի մասին ողջ տեղեկատվությունը` վիդեո, ֆոտո տարբերակներով: Նշենք, որ Slaq.am-ի հաղորդավարուհի Դինա Ակոպովնան հանդիասնում է կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը և PR մենեջերը կազմակերպության տնօրենն Ժաննա Կասմանյանը և փոխտնօրենը` Սյուզի Կյուրկչյանն էլ հանգանակած ամբողջ գումարը կբերեն Հայաստան և կհանձնեն կարիքավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին, որին կարող եք հետևել Slaq.am-ով: Նշենք նաև, որ համերգ-միջացառմանը մասնակցելու են հայտնի մարդիկ, դերասաններ, հաղորդավարներ: Համերգի ժամանակ կլինի թափանցիկ դրամահավաք: Մայիսի 1-ին 11:00-ից մինչև 15:00-ն ԱՄՆ Բելեզա սրահում տեղի կունենա համերգ ակցիան, որին կարող են մասնակցել անհատներ կամ ընկերություններ նաև Հայաստանից:
Ստորև ներկայացնում ենք կազմակերպության կայքը`http://www.bridge2lightfoundation.org/donate/

