Video. Նա լուռ ու գլխիկոր հեռացավ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ստորագրեց ատոմային էներգետիկայի և ազատ առևտրի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր Բելառուսի Էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկի հետ:
Այնուհետև Ճշմարիտյանը պատասխանեց վերոնշյալ փաստաթղթերին առնչվող մի քանի հարցի և Պաշտոնական մասի ավարտից հետո նախարարության շենքը լքեց հետնամուտքով։
Նա հրաժարվեց պատասխանել պաշտոնը Դաշնակցությանը զիջելու մասին հերցերին:
Պարոն Ճշմարիտյանը, հավանաբար, տրամադրություն չուներ խոսել քաղաքական, իր հետագա գործունեությանը վերաբերող հարցերի մասին։
