VIDEO Վարչապետը Կարեն Կարապետյանը կատարեց քաղաքացիական պարտքը
Քաղաքացիական իր պարտքն արդեն կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Քվեարկությունից հետո նա հայտարարեց, որ քվեարկել է հանուն իրենց կարգախոսի իրագործման: Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, ասաց, որ ժամանակը ցույց կտա: Նա հայտարարեց, որ իր ցանկությունն է, որ ամեն ինչ խաղաղ լինի:
Հարցին, թե ինչու ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀՀԿ-ի քարոզարշավին, Կարապետյանը հայտարարեց, որ կուսակցությունում է նման որոշում կայացվել, թե ինչու՝ չբացատրեց: Հարցին, թե ինչ Հայաստան է ցանկանում տեսնել, վարչապետն ասաց. «Տրամաբանական, խելոք, օրենքի երկիր»: Ի դեպ, վարչապետը նաեւ ասաց, որ ինքը միշտ լավատես է: Նշենք, որ ընտրությանը Կարապետյանը ներկայացել էր տիկնոջ հետ:
