Video. Վեճ` հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական
համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին`
իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող
թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և տեռորիզմին`
Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին և մեղադրեց 25
տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես
կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»:
Քանի որ հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի զեկույցը նախորդել
էր ադրբեջանցի պատվիրակի զեկույցին մեր պատվիրակը հնարավորություն
չունենալով անմիջապես պատասխանելու, հաշվառվեց և նիստի նախագահողից առանձին
կարգով ձայնի իրավունք պահանջեց, բայց, քանի որ նախագահողը նույնպես
ազգությամբ ազերի էր ձայնի իրավունք հայկական պատվիրակության
ներկայացուցչին չնձեռվեց:
Սակայն հաջորդ օրվա նիստին անկանխատեսելի լարվածությամբ բանավեճ տեղի
ունեցավ, որն արժանացել է միջազգային 10-ից ավել երկրների պատվիրակների
քննարկմանն ու կոշտ վերաբերմունքին:
Խորհրդարանական վեհաժողովի մասնակից միջազգային պատվիրակների համար
անընդունելի են միապետական քաղաքականություն վարող երկրի արտաքին
քաղաքականության որդեգրված նմանօրինակ կուրսը:
