Video Վլադիմիր Գասպարյանն այս պահին կրկին Բաղրամյան պողոտայում է
Այս պահին Բաղրամյան պողոտայում դեռ շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ էլէկտրաէներգիայի թանկացման: Ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանն այս պահին այնտեղ է: Բաղրամյան պողոտայում է նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է ուժ չկիրառել Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ։ Այդ մասին բարձրախոսով հայտնել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, որը քիչ առաջ հանդիպել է ոստիկանապետին, խոսել նրա հետ։
Ըստ Շուշանյանի, Գասպարյանը խոսք է տվել, որ ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվելու։ Նաեւ ոստիկանապետը գովել է ցույցի մասնակիցներին, միաժամանակ խնդրել է ոչինչ չքաղաքականացնել։
